▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ելնենք ահեղ պայքարի... իր կալանքի երկարացման մասին որոշումից հետո Բագրատ սրբազանը երգեց դատարանում

Ելնենք ահեղ պայքարի... իր կալանքի երկարացման մասին որոշումից հետո Բագրատ սրբազանը երգեց դատարանում

Այսօրվա դատական նիստին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 25-ը:

Նիստի ներկաները սկսեցին վանկարկել՝ «ամոթ»:

***

«Ինչի՞ հիման վրա եք մարդկանց պահում կալանքի տակ, եթե ոչ ապացույցներ կան, ոչ էլ ինչ-որ բան է քննվել: Զուտ ասելո՞ւ: Ձեզ բավարարո՞ւմ է դատախազների ասած կարճ, առանց ապացույցների տեքստը»,- դատական նիստին իր կալանքի երկարաձգումից հետո դատավորին հարց է ուղղել Բագրատ սրբազանը: Նա ընդգծել է, որ 8 ամիս է՝ մեղադրողը ինչ-որ բանաձև է ասում, պաշտպանները խոսում են ժամերով, ներկայացնում են , դատարանը ինչ-որ բանաձև է ասում. «ոչ մի բան չի փոխվել: Դուք կալանք եք տալիս՝ ասելով, որ ռիսկերը չեն նվազել. ո՞ր ռիսկերը»:

***

«Ինձ ոչ մեկ ազատությունից ո՛չ զրկել է, ո՛չ էլ կարող է զրկել, որովհետև ո՛չ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ո՛չ էլ իմ ազատությունը»,- դատական նիստին իր ելույթում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Ո՞վ է ավելի կալանավորված և ո՞վ է գտնվում ազատության մեջ. ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե՞ դուք, որ ստիպված կալանավորված եք»,- ընդգծել է Սրբազանը: Նա նշել է, որ 18 մեղադրվողների մեջ ազատությունից զրկված մարդ չկա, որովհետև «դա Աստծո գործն է, ո՛չ դատախազների, ո՛չ դատավորների, ո՛չ էլ ինչ-որ կենցաղական ծագումով իշխանավորների»: «Ինձ իմ ծնողներն են տվել ազատություն՝ Աստծուց շնորհված»,- հավելել է Սրբազանը:

Նիստի սկզբում Դատախազը միջնորդել էր Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more