▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը. Շտայնմայեր

Ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին իր խոսքում նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Զարգացումները Լեռնային Ղարաբաղում  հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար: Ապրիլի սկզբին մենք տեսանք, որ ամեն բան նորից բռնկվեց այնտեղ: Դա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը եւ եւ հավաստիանալ, որ ընթանում են պատշաճ բանակցություններ, որ մենք ճիշտ որոշում ունենք»,-ընդգծել է նա:

Շթայնմայերը հայտնել է նաեւ, որ ԵԱՀԿ-ն պարբերաբար շարունակելու է աջակցել Մինսկի խմբի եւ համանախագահների ջանքերին. «Իմ տպավորությունն այն է, որ վստահելի հարաբերություններ կառուցելու եւ անվտանգության հասնելու համար պետք է բարելավվի մարդասիրական իրավիճակը, եւ դրա համար պետք է ավելի շատ գործողություններ ձեռնարկվեն»:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more