▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ․ ուժեղացված ծառայություն Կապանում և Գորիսում

Օգոստոսի 16-ի և 17-ի երեկոյան ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության և Սյունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, ուժեղացված ծառայություն իրականացրին Կապանի և Գորիսի բաժինների սպասարկման տարածքում։

http://asekose.am/upload/news/admin/2012/09/50582ec46a52d_medium.jpg

Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվեցին տրանսպորտային միջոցներ, տարբեր կասկածանքներով բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, կատարվեցին խուզարկություններ ու զննություններ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին ապօրինի պահվող զենք-զինամթերք, մահակներ և այլն։ 

Հայտնաբերվել են նաև ՃԵԿ մի քանի տասնյակ խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more