▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանին մեղադրանք կառաջադրեն. նա սթրեսից կորցրել է երեխային

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պնդում է` իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում` որպես մեղադրյալ ներգրավվելով ամռանը Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով:

«5 ոստիկանների կեղծ ցուցմունքի հիման վրա, որը վերաբերում է Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի հետևի ապակին կոտրելուն, և որ իբր ես եմ կոչ արել կոտրել մեքենայի ապակին, ինձ մեղադրանք են ներկայացրել: Այո, հուլիսի 19-ին ես եղել եմ Խորենացի փողոցում` զուտ պարզապես ժողովրդի կողքին կանգնելու համար: Չորս ամիս է` ինձ կանչում են քննչական բաժին եւ այսօր արդեն հրավիրել են բաժին` մեղադրանք առաջադրելու: Իմ մեղքն այն է, որ այդ օրն այնտեղ եմ եղել»,- այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, ոսոստիկանության ՊՊԾ գնդի մոտ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Ասուլիսի ժամանակ Անի Զախարյանը հայտատարեց, որ հուլիսյան դեպքերի ժամանակ ինքը հղի է եղել, սակայն սթրեսի պատճառով կորցրել է երեխային:

«Ես պայքարելու եմ, անցնելու եմ բոլոր դատական ատյաններով և ապացուցելու եմ, որ որևէ նման կոչ ես չեմ հնչեցրել, ոչ մի լուրջ քաղաքական գործիչ իրեն չի կարող թույլ տալ նմա կոչեր անել»,- նշեց Անի Զախարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more