▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցել են տարիներ, բայց մինչ օրս իրական ոճրագործները դեռ պատժված չեն...

Անցել են տարիներ, բայց մինչ օրս իրական ոճրագործները դեռ պատժված չեն...
Տասնվեց տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը հայության գրեթե բոլոր(բացառությամբ ովքեր տեղյակ են) հատվածին հուզում է,թե ո՞ւմ էր ձեռնտու հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում բոլորի կողմից: Երբ այս դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու, որ փաթեթներով ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաև անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցնելու շեմին:Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այսօր մտածում եմ, չէ, հայը այնքան հիմար եղավ, որ ինքը ուրիշի ձեռքին դանակ դառավ ու սեփական գլուխը կտրեց: Միշտ էլ, երբ ինչ-որ հեռանկար է եղել, չեմ ասում լավի , այլ պազապես մի բան փոխելու հեռանկար, օտարի ձեռքին զենք ենք դառել ու սպանել սեփական ապագան....պատմությունը հիշեք:

Ես ցավում եմ կատարվածի համար մինչ օրս ... Հայ ազգ, թույլ տուր այսօր էլ խոնարհվել կտրված գլխիդ առաջ....

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more