Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երթևեկության կոլապս Երևանում»։
«Արգիշտի փողոցում երթևեկության կոլապս է, ՔՊ-ն իբր երթևեկության փոփոխություն է արել, բայց Երևանը խցանումների մեջ է, վարորդները նյարդային վիճակում են, Արգիշտի փողոցի ամբողջ Ա գոտին խցանված է»,- տեսանյութում հայտնում է Սարգսյանը՝ այս ամենում մեղադրելով քաղաքային իշխանությանը։
***