▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անալիտիկ»-ի տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել

A1plus.am-ը գրում է. «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի  շորթում կատարելու հոդվածով:

«Այս առումով չկա որեւիցե ապացույց , որ նման գործողություն է կատարվել»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նրա խոսքերով՝ միաժամանակ Անի Հովհաննիսյանի մեղադրանքից հանվել է նախնական համաձայնությամբ, խմբով,  Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից  առանձնապես խոշոր չափի շորթում  կատարելու հոդվածը: Մեղմացվել է մինչ այդ Անի Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթումը, որը  նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Ներկայումս նա մեղադրվում է ՔՕ 182-ի 1-ին մասով՝ շորթում հոդվածով:

Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more