▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնու տատին ծեծած հարսը դատապարտվեց պայմանական ազատազրկման

 

Ամուսնու տատի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար 39-ամյա Լուսինեն դատապարտեց 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի քանի որ նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:  
 
Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն 2014թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տան բակում վիճաբանել է իր ամուսնու տատի հետ՝ տանը կից կառույցի տնօրինելու հարցերի շուրջ, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
 
Լուսինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է  տվել, որ ամուսնու տատի հետ չի վիճաբանել, նրան ծեծի չի ենթարկել և մարմնական վնասվածքներ չի պատճառել։
 
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժող 78-ամյա կնոջը վնասվածքներ են պատճառվել՝ աջ գագաթային, աջ ակնակապճի, գոտկային, ձախ ազդրի շրջանների` քերծվածքների, արյունազեղումների, ենթաշաղկապենինային արյունահավաքի, գոտկային 1-ին ողի կոմպրեսիոն կոտրվածքի ձևով, որոնք հասցվել են` բութ, կոշտ առարկաներով:
 
Ամբաստանյալի կողմից բերված պատճառաբանությունները գնահատվել են  անհիմն ու մտացածին՝ նպատակ հետապնդելով խուսափելու քրեական պատասխանատվությունից:
 
Իսկ տուժող տարեց կինը դատարանում հայտնել էր, որ վիճաբանությունը ծագել է տանը կից ավտոտնակի պատճառով, որտեղ ինքը բնակվել է: Ըստ տուժողի՝ թոռն ու վերջինիս կինը իրեն են այցելել՝ ասելով, որ «եթե տները մերն ա, ուրեմն ավտոտնակն էլ է մերը», ի պատասխան ինքն էլ հայտարարել է, թե «ուժի զոռով ծեծել եք, տունը վերցրել»: 
 
Ըստ տուժողի՝ դեպքի օրը հարսն այցելել է իրեն ու հարևաններից մեկի օգնությամբ փորձել իրեն դուրս հանել ավտոտնակից, ինքը դուրս չի եկել, սակայն, չգիտես թե ինչպես, հարսին հաջողվել է բռնել իր մազերից և ծեծել իրեն. «Ոտքերիս մատերից մինչև մազերս հարվածել ա, սաղլամ տեղ չունեմ»:
 
Տարեց տուժողն հավելել էր նաև, որ հարվածելուց հետո հարսն իրեն 8 մետր քարշ է տվել, իսկ թոռը կնոջն օգնել է այդ գործում:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»

Ամուսնու տատի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար 39-ամյա Լուսինեն դատապարտեց 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի քանի որ նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի ժամկետով փորձաշրջան:   Ըստ մեղադրանքի՝ Լուսինեն 2014թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տան բակում վիճաբանել է իր ամուսնու տատի հետ՝ տանը կից կառույցի տնօրինելու հարցերի շուրջ, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

 Լուսինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է  տվել, որ ամուսնու տատի հետ չի վիճաբանել, նրան ծեծի չի ենթարկել և մարմնական վնասվածքներ չի պատճառել։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժող 78-ամյա կնոջը վնասվածքներ են պատճառվել՝ աջ գագաթային, աջ ակնակապճի, գոտկային, ձախ ազդրի շրջանների` քերծվածքների, արյունազեղումների, ենթաշաղկապենինային արյունահավաքի, գոտկային 1-ին ողի կոմպրեսիոն կոտրվածքի ձևով, որոնք հասցվել են` բութ, կոշտ առարկաներով: 

Ամբաստանյալի կողմից բերված պատճառաբանությունները գնահատվել են  անհիմն ու մտացածին՝ նպատակ հետապնդելով խուսափելու քրեական պատասխանատվությունից: Իսկ տուժող տարեց կինը դատարանում հայտնել էր, որ վիճաբանությունը ծագել է տանը կից ավտոտնակի պատճառով, որտեղ ինքը բնակվել է: Ըստ տուժողի՝ թոռն ու վերջինիս կինը իրեն են այցելել՝ ասելով, որ «եթե տները մերն ա, ուրեմն ավտոտնակն էլ է մերը», ի պատասխան ինքն էլ հայտարարել է, թե «ուժի զոռով ծեծել եք, տունը վերցրել»:  

Ըստ տուժողի՝ դեպքի օրը հարսն այցելել է իրեն ու հարևաններից մեկի օգնությամբ փորձել իրեն դուրս հանել ավտոտնակից, ինքը դուրս չի եկել, սակայն, չգիտես թե ինչպես, հարսին հաջողվել է բռնել իր մազերից և ծեծել իրեն. «Ոտքերիս մատերից մինչև մազերս հարվածել ա, սաղլամ տեղ չունեմ»: Տարեց տուժողն հավելել էր նաև, որ հարվածելուց հետո հարսն իրեն 8 մետր քարշ է տվել, իսկ թոռը կնոջն օգնել է այդ գործում:  

 

«Փաստինֆո»

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more