ԱՄՆ կառավարությունը ներում է շնորհել Թուրքիայի նախկին գլխավոր հյուպատոս Քեմալ Արիքանին 1982 թվականին սպանելու մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանին, ով 34 տարի 11 ամիս գտնվում էր ամերիկյան բանտում և դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի` ներում ստանալու խնդրանքը։
Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի։ Սասունյանը ծնվել է 1963-ին, Բեյրութում։