Հայաստանում ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու վերաբերյալ որոշման դեմ շարունակում են հանդես գալ առողջապահական ոլորտի մի շարք մասնագետներ՝ ներկայացնելով փաստեր ու վերլուծություններ:
Ավելի վաղ գրել էինք, որ վաղուց ապացուցված է, որ այն օրգաններում, որտեղ կուտակվեց երկաթը, վտանգավոր է հյուսվածքների և դրանցում կատարվող փոխանակությունների համար: Օրինակ՝ 100 տոկոսով կուտակվելով լյարդում՝ առաջացնում է լյարդի ցիռոզ, կուտակվում է ենթաստամոքսային գեղձում՝ առաջացնելով շաքարային դիաբետ, եթե արյունատար անոթների պատերին կուտակվի՝ կառաջանա սկլերոզ: Վերարտադրության տարիքում գտնվող կանանց մոտ տեղի է ունենում ֆիզիոլոգիական արյունահոսություն: Տղամարդկանց դեպքում էլ, եթե երկաթը կուտակվի հիպոֆիզ գեղձում, առաջանում է հորմոնի անբավարարություն, որը հանգեցնում է անպտղության, իգական սեռական հատկանիշների զարգացման: Մարդու օրական պահանջը շատ չնչին է, որովհետև մարդու օրգանիզմում երկաթը մոտավորապես 3-5 միլիգրամ է կազմում և ավելցուկը երկաթի, որը մտնում է մարդու օրագանիզմ, արդեն փոխանակության մեջ է մտնում երկաթ փոխադրող սպիտակուցների հետ, օրգանիզմում և բջիջներում սկսում է կուտակվել նստվածքային երկաթը, որը քայքայում է բջիջների լիպիդային թաղանթները:
Այսօր արդեն սրանց թվին է ավելանում օստեոպորոզը.
«Ըստ առողջապահական համաշխարհային կազմակերպության՝ 21-րդ դարում աճող հիվանդություն է օստիոպորոզը և ամբողջ աշխարհում ծանր հիվանդությունների շարքում 4-րդ տեղն է գրավում: Մենք հավելյալ երկաթ ենք ուզում օրգանիզմին մատուցել, այն էլ՝ երկաթի սուլֆատի տեսքով: Այս կեպ ավելացնում ենք նաև օստեոպարոզի հնարավոր ռիսկերը: Օրը 2 բաժակ սուրճ խմող մարդիկ, ծխախոտ օգտագործողները և բոլոր մարդիկ՝ 50 տարեկանից հետո հայտնվում են ռիսկային գոտում: Իսկ Հայաստանում այս հիվանդության տարածման և վտանգների մասին ոչ մի ուսումնասիրություն չի կատարվում:
Երկաթն արգելում է նաև ցինկի և պնձի ներծծումը օրգանիզմ, իսկ մենք գիտենք, որ ցինկը հանդիսանում է անօրգանական հորմոն և, եթե օրգանիզմում ունենք ցինկի, պղնձի պակաս,ու երկաթի սուլֆատի միջոցով ավելացնում ենք կալցիումի պակասը, ստացվում է, որ մեծացնում ենք օստեոպարոզի ռիսկայնությունը: Այն ոսկրամկանային համակարգի խրոնիկ զարգացող հիվանդություն է, որի արդյունքում խաթարվում է ոսկրահյուսվածքի նյութափոխանակությունը, ոսկրանյութի խտությունը նվազում է, ոսկորները թուլանում են: 50 տարեկանից հետո էլ կոնքագոտու կոտրվածքների թիվն ահագնանում է: Ուստի կունենաք անհասկանալի ու ծանր իրավիճակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբան Դոլորես Ղափանցյանը:
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանն էլ հավելեց.
«Հակաօքսիդանտները և օքսիդավերականգնման բջջային ազդանշանումը» (Antioxidants & Redox Signaling) ամսագրում 2009թ. հրապարակված «Երկաթը և դաշտանադադարը. արդյո՞ք երկաթի մակարդակի աճն ազդում է հետդաշտանադադարի կանանց առողջության վրա» հոդվածը ներկայացնում է. Դաշտանադադարի անցումային փուլում, մաշկը բարակում է, չորանում և կնճռոտում, ինչը պայմանավորված է կոլագենի և էլաստինի պարունակության, ինչպես նաև հեղուկները պահելու մաշկի ունակության փոփոխությունների հետ: Ի լրումն, ավելորդ երկաթը հեռացնելու մարդու մարմնի սահմանափակ կարողությունների հետևանքով դրդված երկաթի պաշարների ավելացումն առաջացնում է օքսիդատիվ վնաս և մաշկի ծերացում: Ավելին, աճած սթրեսը կարող է մաշկն առավել խոցելի դարձնել ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասին։ Դրա հետևանքով մաշկի վրա կարող են առաջանալ մուգ բծեր և/կամ մաշկի քաղցկեղ: Կենդանիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկաթի և՛ անբավարարությունը և՛ ավելցուկը ազդում են ոսկորների հանքային խտության վրա: Օստեոպորոզը երկաթի ավելցուկ առաջացնող վիճակների (ինչպես օրինակ՝ թալասեմիա, սիկլեմիա (sicklemia), աֆրիկյան սիդերոսիս (siderosis), հեմաքրոմատոզ, ծխելը, ալկոհոլիզմ, ՄԻԱՎ վարակ և դաշտանադադար) շատ հաճախակի պատահող բարդացում է: Մետաղը ճնշում է ոսկրի օստեոբլաստների (osteoblast) առաջացումը և կարող է նաև խթանել ոսկրի օստեոկլաստների քայքայմանն ու ներծծմանը (osteoclast resorption): Երկաթը նաև ճնշում է գոնադոտրոֆների (gonadotrophs) սինթեզը հիպոֆիզի առաջնային հատվածում: Սա, իր հերթին, հանգեցնում է սեռական (gonadal) հորմոնների սինթեզի ընկճմանը: Երկաթի ավելցուկ ունեցող անձանց օստեոպորոզի հակումը կարող է ուժգնանալ սեռական հորմոնների դեֆիցիտի պատճառով: Երկաթ կապող միացությունները, որոնք կարող են կապել ավելորդ երկաթը (և արտազատվել երկաթի խելացիայով) կարող է ունենան թերապևտիկ կիրառություն»:
Անի Կարապետյան
Կարդացեք նաև՝ ՀՀ մարզերի 50.000 երեխայի 5 տարի շարունակ առանց տեղեկացնելու կերակրել են ֆորտիֆիկացված ալյուրով:
Նախարարությունը ողջ բնակչությանը հղի կնոջ տեղ է դրել:
Ինչո՞ւ են հարստացված ալյուրը պարտադրում մարդկանց.ԱՆ հանրային առողջության բաժնի պետի պարզաբանումը: