▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ: 

Այն հատվածներում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչև վաղ առավոտ տեղերում հետևել են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ: 
Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց և երթևեկելի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more