▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը խոստովանում է

Իր ղեկավարման տարիների ընթացքում Իլհամ Ալիևը աչքի է ընկել ժողովրդի աչքին թոզ փչելու իր անմարդկային կարողությամբ: Սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում նույնիսկ իր այդ միակ կարողությունը դավաճանել է նրան:

Երկուշաբթի օրը իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը բաց տեքստով իր ժողովրդին հայտնել է, որ Ադրբեջանի տնտեսությունը ահավոր լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ նավթի գների տատանվելու հետևանքով: Երբեմնի լավատես Իլհամը այժմ միայն երազում է շատ քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից: Իր ելույթի ընթացքում նա բառացիորեն հայտարարել է՝ «Իմ կարծիքով մենք դուրս կգանք այս իրավիճակից մինիմալ կորուստներով» : Այս մեկ նախադասությամբ կարելի էր ելույթը վերջացնել, քանի որ սա ամբողջությամբ արտահայտում է Ադրբեջանի ապագա մի քանի ամիսների վիճակը:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more