▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանին ասել են, թե ինչքան պետք է վճարի

hayeli.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝  նոր կառավարությունը բյուջեն լցնելու առումով կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Տևական ժամանակ Ալեքսանյանի հարկային մուծումները ամսական կազմել են 120-125 մլն դրամ: ՊԵԿ նախագահի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումից հետո Ալեքսանյանի մուծումների նշաձողը բարձրացվել է մինչև 200-250 մլն դրամ:

Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը, ով ինչպես հայտնի է վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անմիջական անդամ է, Սամվել Ալեքսանյանից ամսական մինչև 450 մլն դրամ հարկ է պահանջել: Տևական բանակցությունների արդյունքում պատգամավորին հաջողվել է համաձայնության գալ 320-350 մլն դրամի շուրջ՝ պայմանով, որ մյուս խոշոր գործարարները նույնպես սկսելու են շատ վճարել: Ալեքսանյանին տրվել է խոստում, որ բոլորն էլ շատ են վճարելու և խստացումները միայն իր վրա չեն տարածվում:

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում բավական հաճախ է այցելում կառավարություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more