▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ պատգամավորն ընդդեմ «Գյումրեցու ոգու»

Հունվարի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր` Հայկանուշ Միքայելյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության գործով դատական առաջին նիստը: Տեղեկացնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել «Գյումրեցու ոգի» կուսակցության դեմ` 2016 թվականի սեպտեմբերի 30-ին, տեղական հեռուստաընկերություններով «Ճանաչիր» խորագրով տեսանյութը հեռարձակելու համար: Հայցի պահանջը զրպարտությունը հերքելու, փոխհատուցում վճարելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու մասին է: Նշենք, որ ըստ հայցադիմումի, տվյալ տեսանյութն իր մեջ զրպարտանք է պարունակում: Առաջին դատական նիստը հետաձգվել է, քանի որ «Գյումրեցու ոգի» կուսակցության շահերը պաշտպանող 10 փաստաբան միջնորդություն է ներկայացրել գործին մանրամասնորեն ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 8-ին:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more