168.am-ը գրում է. ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն:
Ամբաստանյալներից Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ դրվագով ևս՝ կրկին խուլիգանության հոդվածով։ Գուրգեն Արսենյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին. մյուս երկուսը կալանավորված են։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում