▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ բոլոր ազգանվեր հայորդիներին

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ և դրանց ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ - ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ԿՈՆՑԵՊՏՆԵՐ ԹԵ՞ ԱՎԵԼՈՐԴ-ԱՆԻՄԱՍՏ, ԱՐԺԵԶՐԿՎԱԾ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐ

Արդյոք՞ սրանք կարևոր ատրիբուտներ են պետության ու հասրակության՝ հանձինս Հայաստան Աշխարհի և Հայ Ժողովրդի համար։ Եվ, եթե այո, ապա ինչու՞ է տարօրինակաբար լռում ամբողջ Հայաստանն ու Հայությունը, երբ սեղանին է դրված դրանց լինել-չլինելու հարցը։
Եթե այսօրվա գործող սահմանադրության հոդված 49-ում հստակ ֆիքսված է, որ Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորն է, ապա վաղվա սահմանադրության 123-րդ հոդվածով, որպես պետության գլուխ նա ընդհանրապես չունի այդպիսի գործառույթ, կամ պատասխանատվություն: Ավելին, նոր առաջարկվող սահմանադրության մեջ ո՛չ միայն ոչ ոք սուբեկտիվորեն չի երեաշխավորում Ձեզ այդ արժեքները ու պատասխանատվություն չի՛ կրում դրա համար (անգամ ինստիտուցիոնալ՝ օրենսդիր+գործադիր+դատական իշխանության մակարդակով), այլև դուք նախագծի ամբողջ տեքստի մեջ` անգամ խոշորացույցով` բացարձակապես չե'ք գտնի "Հայաստանի Հանրապետության անկախություն", "Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականություն" և "Հայաստանի Հանրապետության անվտանգություն" բառակապակցությունները: Այսինքն, վաղը Դուք չե'ք գտնի մի պետական անձ, կամ իշխանության մարմին, որի ձեռքից կարող եք բռնել և օրենսդրորեն պատասխանատվության ենթարկել պետական դավաճանության մեղադրանքով Ձեր կորսյալ անկախության, խախտված տարածքային ամբողջականության ու անվտանգության համար անգամ խաղաղ պայմաններում: Չբավարարվելով արդեն ասվածով պետք է նկատի ունենալ, որ "Կայուն-Անփոփող Տարածքային Ամբողջականության" անվիճելի կոնցեպտի չեղյալագրման պայմաններում նույն առաջարկվող սահմանադրության 205 հոդվածով Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությունը օրենսդրորեն դառնում է քննարկման առարկա (հանրաքվեով փոփոխելի): Իսկ թե ինչպե՛ս և ին՛չ արդարությամբ են (բացարձակ մեծամասնությամբ) անցել անկախության հռչակագրից հետո մինչ այժմ մեր ընտրություններն ու հանրաքվեները և առավել ևս ի՛նչ կանխորոշվածությամբ են մոտ ապագայում անցկացվելու դրանք (քանի դեռ ժողովրդի անմիջական ձեռքում չէ դրանց նախապատրաստման+կազմակերպման+անցկացման բացառիկ իրավունքը) կարծում եմ ոչ մեկը այս երկրում արդեն չի կասկածում: Իսկ ամենապարադոքսալն այն է, որ եթե Հայաստանն ու Հայությունը գուցե ինչոր տեղ անտեղյակությունից կա՛մ կես անհետաքրքրությունից կա՛մ էլ լրիվ հիասթափվածությունից ելնելով է համառորեն լռում, ապա անգամ քաղաքական ընդդիմադիր էլիտան չի՛ տեսնում կամ չի՛ խոսում այս մասին՝ կենտրոնացնելով ամբողջ հասարակայնության ուշադրությունը՝ ազգային ժողովում կայուն մեծամասնության ռիսկերի և մատի թանաքով ընտրելու կարևորության վրա:

Հետևությունները թողնում եմ մեզ, իսկ որոշումները՝ մեր բոլորիս խղճին՝ պատասխանատվության զգացումով ապագա սերունդների առջև:

Հ. Գ. Ակնկալում եմ բանավեճ-քննարկուներ... քանզի չեմ կարծում, որ անկախության հռչակագրից քսանհինգ տարի հետո, մենք և մեր նոր սերունդները, կորցրել ենք հարգանքը հայոց պետականության հիմնարար սկզբունքների և համազգային նպատակների նկատբամբ՝ մոռանալով իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը:

 

ԱԶԳԱՆՎԵՐ ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more