▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահաբեկիչները սկսել են հրթիռակոծել Հալեպի հայկական թաղամասերը

«Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները գնդակոծում են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին հղումով: ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների թիրախում են հայտնվել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Ազ Զախրա թաղամասերը։ Գնդակոծման են ենթարկվել բնակելի թաղամասեր, շինություններ ու կառավարական զորքերի դիրքերը:

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքին պատկանող Սուրբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Եկեղեցուն կից վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են:

Լուրջ վնասներ են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, միանձնուհիների սենյակները․ եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ դրա մոտ հրթիռ է ընկել ու պայթել, իսկ «Զվարթնոց» վարժարանի մեջ մեկից ավելի հրթիռներ են ընկել՝ վնասելով դասարանները:

Հիշեցնենք, որ հինգշաբթի Հալեպի Նոր գյուղ թաղամասի վրա զինյալ ահաբեկիչներն ավելի քան 30 հրթիռ են արձակել, որոնց հետևանքով զոհվել են  4 հայեր՝ Վազգեն Ճապաղջուրյան, Լևոն Քելխաչերյան, Հովսեփ Ջանեցյան, Խաչիկ Աբուլաբության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more