▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, հետո իշխանությունները թող էլի չասեն՝ «չէինք սպասում»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը կրկի՞ն պատրաստվում է ռազմական ճանապարհով գնալ կոնֆլիկտի կարգավորման, և արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք ռազմական պատրաստվածություն, Ս. Գրիգորյանը նշել է, որ գաղտնիք չէ՝ Հայաստանը ինչ-որ քայլեր արեց, դիրքերում ուժեղացման աշխատանքներ են իրականցվում, նոր տեսակի զենքեր ձեռք բերեց Ռուսաստանից:

«Բայց Ադրբեջանը նորից պատրաստվում է մեծ պատերազմի: Դա երևում է նրանից, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններին չի հետևում: Ոչինչ չի փոխվել, նրանք պատերազմի միջոցով ուզում են Ղարաբաղը վերցնել»,- նշել է Ս. Գրիգորյանը և հավելել՝ Այս մասին ես հիշեցնում եմ մեր իշխանություններին, որպեսզի այնպես չլինի, որ նրանք ասեն՝ չէինք սպասում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more