▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը միլիոններով գնել է մի քանի հոգեկան խնդիրներ ունեցողների. Դավիթ Բաբայան

Aravot.am-ը գրում է. ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է՝ haqqin.az –ում հայտնված արցախցի երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հարցազրույցի հանգամանքները կպարզվեն:

«Դեռ պետք է պարզենք՝ արդյոք այդպես է  եղել, արդյոք հենց այդ մարդն է սկայպով խոսում, թե ինքը չէ: Հասկանում է՝ ում հետ է խոսում, թե չի հասկանում: Վաղաժամ է եզրակացություն տալը, որոշ ժամանակ է պետք, որ ամեն ինչ պարզ լինի, բոլոր հետեւություններն արվելու են, ու բոլոր մանրամասները պարզվելու են»,- վստահեցրեց պարոն Բաբայանը:

Ըստ նրա, տեղեկատվական դաշտում պատերազմն ընթանում է, ամեն օր զինադադարի ռեժիմը խախտվում է  սահմանի երկայնքով, իսկ տեղեկատվական դաշտում ամեն վայրկյան է խախտվում. «Փորձում են ներխուժել  մեր լրատվական դաշտ, հոգեբանության վրա ազդեցություն թողնել, փորձել օգտագործել հիբրիդային պատերազմի ձեւեր: Բայց ասել, որ տեղեկատվական դաշտում հասել են մեծ բեկման, ճիշտ չէ: Ո՞ւմ են կարողացել փողով գնել, ինչ-որ մի խելագար Վահան Մարտիրոսյանի, որի սեփական ընտանիքն է փախել իրենից, որը որ հարձակվում է սեփական որդու վրա, որ բռնաբարի կամ շեղումներ ունեցող այլ մարդկանց, որոնք որեւէ ազդեցություն կամ որեւէ պատիվ չունեն: Եվ դա ցույց տալ, թե մեծ առաջընթաց է կամ մեծ հաղթանակ ճիշտ չէ: 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի դավաճաններից էր գեներալ Վլասովը, գոնե  նա եղել է գեներալ- լեյտնենատ, եթե սրանց հետ համեմատենք, սրանք շարքային էլ չեն, ինչ-որ թափթփուկներ են, աննորմալներ, ու չենք կարող նրանց ասածները համարել վերբովկայի մեծ հաղթանակ»:

Անդրադառնալով արցախցի երիտասարդ գրող Լուսինե Ներսիսյանի հարցազրույցին, որում նա պատմում էր, թե Արցախի  բնակչությունը տոտալ աղքատության մեջ է ապրում եւ այլ հարցերի շուրջ տեսակետներ էր հայտնել՝ պարոն Բաբայանը շարունակեց. «Ադրբեջանը փորձում է դրանով ցույց տալ, որ աշխատում են, թե ժողովուրդ մի՛ հուսահատվեք, մենք Ղարաբաղը վերցնելու ենք, մանավանդ որ Հայաստանում ու Ղարաբաղում այնքան մարդ կա, որ մեզ սպասում է եւ ցույց են տալիս երկու, երեք կիսախելագար, հոգեկան խանգարում ունեցող մարդկանց, որոնք փաստացի ունեն  հոգեկան խանգարումներ ու բուժվում էին: Ծիծաղելի է, որ հենց նման մարդկանց են միլիոններով գնել»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more