▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ի տեսանյութը կիսատ է. դատավոր Իշխան Բարսեղյանին բարոյական ճնշման են ենթարկում

armtimes.com-ը գրում է. Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նույն դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ դատական առաջին նիստը:

Իշխան Բարսեղյանը դատարանի դահլիճ բերվեց ոստիկանների ուղեկցությամբ: Նա ողջունեց դատարանի դահլիճում գտնվող իր հարազատներին:

Դատարանում էր նաեւ մեղադրյալի աթոռին հայտնված դատավորի քեռին՝ Ժորա Սարբազյանը, որը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Իշխան Բարսեղյանի «գլխին սարքել» են եւ որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: «Շուտվանից ընկել են հետեւից»,- ասաց նա: Մեր ճշտող հարցին, թե ովքե՞ր են ընկել նրա ետեւից, դատավորի քեռին պատասխանեց. «Հատկապես վերեւից սկսած: Հա՛մ նախագահի մակարդակով, հա՛մ էլ Մկրտումյանի, (նկատի ունի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին,-հեղ.) ո՞վ ա չեմ էլ ճանաչում, ինքը կերել ա, փոքրերին ծեծկել»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ դատավորը ֆինանսական խնդիրներ ունի, նա նշեց. «Եթե ինքը դրանով զբաղված է, կաշառք է վերցնում, ինչի՞ ա վարձով ապրում… Ես հարյուրից հարյուր համոզված եմ՝ սարքել են գլխին»: Ճշտող հարցին՝ այսինքն, գումար չի՞ վերցրել, Ժորա Սարբազյանը պատասխանեց. «Սարքել են գլխին, կա՛մ դեղ են տվել, կա՛մ նկարել են, ես նրա բնավորությունը լավ գիտեմ»: Նա նաեւ ասաց, որ դատավորի հայրն ու մայրը շատ վատ վիճակում են, այդ պատճառով էլ չեն եկել դատարան:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Էլզա Զաքարյանը: Փաստաբանը մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ:

Դատավորի շահերը կպաշտպանի վեց փաստաբան, որոնցից Վլադիմիր Գրիգորյանը նախկին դատավոր է եւ մինչեւ նախորդ տարի աշխատում էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում: Տեղեկացանք, որ Նորիկ Հակոբյանը սույն գործով վկա է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more