▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

7000 դոլար՝ բանակից ազատելու համար

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար: ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արծրուն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more