▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 գիրք սեքսի մասին, որոնք պետք է կարդան բոլորը

Սեքսը ու էրոտիկան բոլոր ժամանակներում էլ հետաքրքրել են մարդկությանը: Դրան կարելի է գտնել բազում օրինակներ` 1748 թվականի «Ֆաննի Հիլլ. Թեթևաբարո կնոջ Հիշողությունները» կամ 1893-ին լույս տեսած Օսկար Ուայլդի «Թելենի» գրքում, որտեղ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է երկու տղամարդու սերը:

Ժամանակակից գրականությունը ավելի ազատ է ու ավելի հաճախ է անդրադառնում այդ թեմաներին: Ներկայացնում ենք 5 ամենաաղմկահարույց գրքերի թոփ: Իռենի ճեղքը, Լուի Առագոն 1928 թ Սիֆիլիսից, միայնությունից ու ներքին հակասանքներից տառապող տարիքով հերոսը հիշում է իր անցյալը և, հանկարծ, անցնում է ոմն Իռենի հետ կապի մասին մանրամասն նկարագրություններին: Առաջնային տարբերակով գրքի հեղինակը նշված չէր, ու մինչև 60-ականներ Արոգոնը հերքում էր իր` հեղինակ լինելը: Խեցգետնի Արևածագը, Հենրի Միլլեր, 1934 Պոռնոգրաֆ, սեքսիստ…ահա այսպիսի բառերով էին խոսում Միլլերի մասին այս գրքի լույս տեսնելուց հետո: Անկախ հանրության բացասական վերաբերմունքից, այս գիրքը ստացավ նաև բազում դրական արձագանքներ ժամանակի լավագույն դեմքերից` Ջորդ Օրուելլից, Թոմաս Էլիոթթից: Էզրա Փաունդն այս գրքի մասին ասել է “ահա մի անբարո գիրք, որն արժանի է ընթերցվելու”:

Ծաղիկների Աստվածամայր, Ժան Ժենե, 1943 Վեպը պատմում է Դիվինա (ֆր.` Աստվածային) անունով տրանսվեստիտ-մարմնավաճառի կյանքի պատմությունը: Վեպի սկզբում նա մահանում է տուպերկուլյոզից, իսկ ավարտին` սրբացվում: Այս վեպը ֆրանսիացի գրող Ժան Ժենեյի ամենաառաջին գործն է, որը նա գրել է բանտում: 20-րդ դարի սկզբում արգելված հոմոսեքսուալիզմի թեման լուսաբանելու շնորհիվ Ժենեն դարձավ հոմոսեքսուալիստների շարժման ոգեշնչող դեմքերից մեկը: Լոլիտա, Վլադիմիր Նաբոկով, 1955 Ոչ երիտասարդ Հումբերտ Հումբերտի պատմությունը պատմում է նրա տարվածության ու կապի մասին դեռահաս Դոլորեսի (Լոլիտայի) հետ:

Դժվար չէ պատկերացնել հանրության արձագանքը` Նաբոկովի բարոյականության բացակայության մասին անվերջ խոսակցությունները: Մի բանը հաստատ է` Նաբոկովի տաղանդը, որի շնորհիվ այս պատմությունը «ուտվում» է: Հեշտոցի մենախոսությունները, Իվ Էնցլեր, 1996 Գիրքը բաղկացած է կանանց մենախոսություններից, որոնք պատմում են ամենաանձնական բաների` ծննդաբերության, մենստրուացիայի, օրգազմի ու բռնության մասին: ԱՅս մենախոսությունները մաս առ մաս զուգորդվում են հանրագիտարաններից, ամսագրերից, բժշկական ձեռնարկներից հանված հատվածների հետ: Օրինակ այդպիսի հատվածներից մեկում պատմվում է աֆրիկական երկրներում կանացի սեռական օրգանների կտրման ծեսի մասին:

Միգուցե առաջ հնարավոր չլիներ գտնել այս գրքերը, բայց այսօր համացանցում բոլորն էլ հասանելի են: Ցուցակից երկու գիրք արդեն թարգմանվել է հայերեն` «Խեցգետնի արևածագը» և «Իռենի ճեղքը»: Վերջինի թարգմանության շնորհանդես-վաճառքը կայանալու է այսօր` Կալյումե էտնիկ լաունջ բարում 18:30: Ի դեպ այսօր գիրքը հնարավոր կլինի գնել անհամեմատ մատչելի գներով` 1500 ՀՀԴ:

Դարեն Բայերջիան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more