Ինքնասպանության փորձ կատարած և դստերը սնդիկի օքսիդով թունավորած Մասիսի 35-ամյա բնակչուհու առողջական վիճակը այժմ կայուն է: Այս մասին Asekose.am-ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ պրն. Գաբրիելյանը:
«Շուշանիկ Թումանյանն ունի հոգեկան լուրջ խնդիրներ և տեղափոխվելու է հոգեբուժարան, սակայն այդ մասին դեռևս վաղ է խոսել»,-հայտնեց բժիշկ Գաբրիելյանը:
Նշենք, որ 4-ամյա աղջնակը գտնվում է Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում. սնդիկի օքսիդից այրվել է երեխայի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Մասիսի բնակչուհի Շուշանիկ Թումանյանն իր ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով խմել էր սնդիկի հիդրօքսիդ: Նա ներարկիչի միջոցով սնդիկի հիդրօքսիդ էր խմեցրել նաև իր 4-ամյա դստերը։
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան