▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ Բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։

Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։ 

Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ և հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝  ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»։

Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի և եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝  մինչև 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։ 

Ֆասթ Բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։ Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքևի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը և ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։ Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել  արժույթներից որևէ մեկը,  ապա լրացնել տվյալները, և քարտը վայրկյանների ընթացքում թվային ձևաչափով կհայտնվի հավելվածի մեջ։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more