▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 զինվորների զոհվելու դեպքը կապ չունի հակառակորդի հետ․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/pn._jpeg.jpg

Մամուլում շրջանառվող՝ դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ն հայտնում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:  

«Գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։ Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- նշվում է ՀՀ ՊՆ-ի պատասխանում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more