▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

22-ամյա շուշեցի Ասրի Մարգարյանը և իր մորեղբայրը նույն օրն են զոհվել

Արմինե Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Լուսանկարում 22-ամյա շուշեցի Ասրի Մարգարյանն է իր հարազատ մորեղբոր՝ 43-ամյա Նվեր Հակոբյանի հետ։ Ասրին ու Նվերը նույն օրն են զոհվել՝ հոկտեմբերի 9-ին, Վարանդայում։ Եղբոր ու որդու մահվան լուրը Նարինեին միաժամանակ են ասել՝ հոկտեմբերի 10-ի լուսաբացին…

Ասրիին քեռու հետ Շուշիում են հողին հանձնել՝ ընտանեկան գերեզմանատանը, և միայն ամիսներ հետո տղաներին վերահուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more