▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016թ. օգտատերերն ամենից շատ ի՞նչ են փնտրել համացանցում

Google ընկերությունը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որը բացահայտում է անցնող տարվա ընթացքում օգտատերերի կողմից համացանցում ամենաշատ որոնված թեմաները: Պարզվում է՝ 2016թ. ամենաթրենդային թեմաներն են եղել ԱՄՆ նախագահական ընտրությունները, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունները, Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միության կազմից դուրս գալը, Սիրիայի պատերազմը, SpaceX-ի հրթիռի վայրէջքը, Pokemon Go խաղը և այլն: Արվեստի ու սպորտի գործիչներից ամենաշատն այս տարի Google-ում որոնվել են 2016-ին կյանքից հեռացած երաժիշտներ Փրինսն ու Դևիդ Բոուին, դերասան Ալան Ռիքմանն ու բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Ինչ վերաբերում է YouTube-ում ամենաշատ դիտումներ ունեցած տեսահոլովակներին, ապա դրանց թվում են ճապոնացի Piko-Taro-ի Pen Pineapple Apple Pen (ավելի քան 100 մլն դիտում) և Բեյոնսեի Hold Up (մոտ 60 մլն դիտում) երգերի տեսահոլովակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more