▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

200-ական դրամ էլ պետք է ուսանողների, հիվանդների համար հավաքեն.Ռազմիկ Դավոյանը՝ նախագահի օրհնած նախագծի մասին

«Բանակն ու ազգը միաձուլված են, և եթե տեղ-տեղ խաթարումներ են լինում, պետք է այնպես անենք, որ միաձուլվեն: Սա մի նախաձեռնություն է, որը շատ կարևոր է մեր բանակի համար: Միշտ խոսել ենք հրեաների՝  իմաստուն ձևով իրենց կյանքը կազմակերպելու մասին: Նրանք ունեն ազգային տուրք, որ եթե մեկ հրեա չի վճարում, համայնքից դուրս են հանում ու ասում են, որ հրեա չէ»,-խոսելով ՊՆ նախագծի մասին՝ ասաց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանն ու հավելեց.

«Բազում մտավախությունններ կան, քննարկումներ են լինում, բայց մեկ բան բացակայում է.նախաձեռնությունը մեջտեղ բերող անձի գործոնը: Այն ներկայացրել է Վիգեն Սարգսյանը՝ նախագահի հովանավորությամբ, իսկ ավելի ճիշտ՝ օրհնությամբ: Վիգեն Սարգսյանը բաց է հասարակության առջև, կենսագրության մեջ որևէ բիծ չկա»:

Եվ, քանի որ նախագահի օրհնությամբ բերված նախագիծ է, ուրեմն, բանաստեղծի կարծիքով, մտածել են դրա վերահսկողական լծակների մասին.

«Հույս ունեմ, որ նման հիմնադրամ կլինի նաև ուսանողների, աշակերտների, հիվանդների համար: Եթե այստեղ 1000 դրամի մասին է խոսքը, այս դեպքում էլ թող 200 դրամ հավաքեն»,-նշեց Ռազմիկ Դավոյանը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ ողջունեց գաղափարը, բայց ասաց, որ գուցե նույն գումարը չվճարե՞ն ասենք հիմնարկի տնօրենն ու աշխատողը.

«Պետք է նաև ստվերը բերել հարկային դաշտ ու գումարն ուղղել բանակին»,-նկատեց գրականագետը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագիծը, որով յուրաքանչյուր աշխատողից ամեն ամիս պետք է գանձվի 1000 դրամ:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more