▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 դատապարտյալներ սոցցանցով կնոջն ամուսնության խոստումներ են տվել ու գումարներ հափշտակել

2 դատապարտյալ 40-ամյա կնոջն ամուսնության խոստում են տվել, գումարները հափշտակել:

Դեռևս 2014թ աշնանը կինը «Odnoklassniki.ru» սոցցանցի միջոցով ծանոթացել է մի տղամարդու հետ, ով դատապարտված է եղել ու պատիժ կրել «Հրազդան» ՔԿՀ-ում:

Նա կնոջից տարբեր պատճառներով 3000 ԱՄՆ դոլար է պահանջել ու ստացել, այս գումարները ետ ստանալու նպատակով կատարված զանգերի ժամանակ կինը ծանոթացել է մեկ այլ դատապարտյալի հետ, ով խոստացել է օգնել նրան, ապա վստահեցրել, որ պատիժը կրելուց հետո նրա հետ կամուսնանա և այդկերպ կնոջ հետ մտերիմ հարաբերություններ է հաստատել:

Տղամարդն օգնել է կնոջը մյուս դատապարտյալին տված գումարի զգալի մասը ետ ստանալու հարցում, որից հետո նույն սկզբունքով ինքն էլ սկսել նրանից գումարներ պահանջել և մաս-մաս նրանից ստացել շուրջ 15.000 ԱՄՆ դոլար:

Եվ այսպես շղթան շարունակվել է, այս դատապարտյալի հորդորով կինը մեկ ուրիշ դատապարտյալի հետ է հեռախոսային կապ հաստատել և կրկնվել է նույն պատմությունը՝ ամուսնության խոստում ու դրան հաջորդող գումարների հափշտակություն:

3,5 մլն ՀՀ դրամ գումար հափշտակելուց հետո էլ այս դատապարտյալն է կապերը խզել կնոջ հետ։

Պարզվում է, որ այս 3 դատապարտյալներն էլ նախկինում մի քանի անգամ դատապարտված են, իսկ այս խաբեության ընթացքում նրանցից մեկն անգամ ազատվել է պատժի կրումից:

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more