▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 անհոգ օրերից հետո կանգնում ենք փաստի առջև.Հոգեբան

Այսօր Հայաստանում 2017 թվականի աշխատանքային առաջին օրն է: Շատերն են խոսում հետարձակուրդային սթրեսի մասին, որը հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, չի լինի, եթե սիրեն իրենց գործն ու հաճույքով գնան աշխատանքի:

«Նման մարդիկ անգամ հունվարի 3-ից հետո անհամբեր սպասում են աշխատանքային օրվան: Սթրեսը վառ է արտահայտվում նրանց մոտ, ովքեր պարտադրված են գնում աշխատանքի: Հետարձակուրդային սթրեսի համար արտերկրում ընդունված կարգ գոյություն ունի.մարդուն մոտ երկու շաբաթ ավելի քիչ են ծանրաբեռնում աշխատանքով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Միհրդատ Մադաթյանը:

Հոգեբանը նկատում է՝ ճիշտ կլինի, որ Հայաստանում էլ աշխարհի մյուս երկրների նման տոնական օրերը չերկարաձգվեն ու մարդիկ սկսեն աշխատել հունվարի 3-ից, թե չէ 10 օր տանը մնալն արդեն լիարժեք արձակուրդի ֆոն է ստեղծում և բարդ է աշխատանքի գնալ:

«Ավելին, 10 անհոգ օրերից հետո կանգնում ենք նաև մեկ այլ փաստի առջև.առօրյա կյանքը՝ լի հոգսերով,  գալիս է մեր առջև»,-եզրափակեց հոգեբանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more