Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.
«Զորամասերում «քֆուր» է դրած՝ ով քնի՝ ... տղա է: Հենց այս արատավոր երևույթի պատճառով է տեղի ունեցել զինվորի սպանությունը: Սա 90-ականներից եկած վատ ավանդույթ է, որի դեմն առնել փաստորեն չի ստացվում: Զինվորին նվաստացնելու հետևանքը սա է... Իսկ զորամասերի հրամանատարներն այդպես էլ դաս չեն ստանում»:
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն էլ գրում է.
«Գնդերեցների ծառայությունը կասեցնելուց հետո ՀՀ ԶՈւ-ում սպանությունները և ինքնասպանությունները նոր թափ հավաքեցին, այ էդ եք դուք, առանց ընկալելու,որ հոգևորականների ներկայությունը բանակում լուրջ խնդիրներ էր կանխում......դուք մեկա հարց լուծող չեք.....»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում վիճաբանությունից հետո ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:
Հիշեցնենք նաև` մինչ այս դեպքը ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել էր մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
***
ՊՆ–ն հաստատեց` օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, ասված է հաղորդագրության մեջ։


