ՊՆ–ն հաստատեց` օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, ասված է հաղորդագրության մեջ։
***
Թարմացում. Լրագրող Լիա Սարգսյանը գրում է.
«Զորամասերում «քֆուր» է դրած՝ ով քնի՝ ... տղա է: Հենց այս արատավոր երևույթի պատճառով է տեղի ունեցել զինվորի սպանությունը: Սա 90-ականներից եկած վատ ավանդույթ է, որի դեմն առնել փաստորեն չի ստացվում: Զինվորին նվաստացնելու հետևանքը սա է... Իսկ զորամասերի հրամանատարներն այդպես էլ դաս չեն ստանում»:
Լրագրող Հռիփսիմե Առաքելյանն էլ գրում է.
«Գնդերեցների ծառայությունը կասեցնելուց հետո ՀՀ ԶՈւ-ում սպանությունները և ինքնասպանությունները նոր թափ հավաքեցին, այ էդ եք դուք, առանց ընկալելու,որ հոգևորականների ներկայությունը բանակում լուրջ խնդիրներ էր կանխում......դուք մեկա հարց լուծող չեք.....»:
***
24News-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, բանակում` ոչ մարտական պայմաններում, քիչ առաջ ժամկետային զինծառայող է մահացել:
Թե ի՞նչն է եղել պատճառը, այս պահին հայտնի չէ:
ՊՆ-ից այս պահին տեղեկությունը չեն մեկնաբանում:
***
ՄակարյանNews-ի տեղեկություններով էլ` ՀՀ ՊՆ զորամասերից մեկում վիճաբանությունից հետո ժամկետային ծառայողներից մեկն իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է իր ծառայակցին:
ՊՆ-ից ԱրմենիաSputnik–ին ասել են, որ այս պահին զերծ կմնան մեկնաբանել տեղեկությունը, ավելի ուշ կմեկնաբանեն:
Հիշեցնենք` մինչ այս դեպքը ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել էր մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։


