▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժանի են շատերը քֆուրների․․․Ժամանակն է ճիշտը ասել էկոպարեկների մասին․․․

Արժանի են շատերը քֆուրների․․․Ժամանակն է ճիշտը ասել էկոպարեկների մասին․․․

Բնապահպանի տուն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Հավելենք, որ լրագրող Լիա Սարգսյանն էլ այսօր գրել էր․ «Պայթյունավտանգ իրավիճակ՝ էկոպարեկայինում. 40 աշխատակից պատրաստվում է հեռանալ՝ դատվելու վտանգից

«Իշխանություն» լրատվականը գիշերը սկանդալային տեղեկություններ է ստացել էկոպարեկային ծառայության ներսում տիրող իրավիճակի, Տավուշի անտառներում ենթադրյալ զանգվածային ապօրինի ծառահատումների և հնարավոր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ։ Եթե մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունները ճիշտ են, և եթե ՀՀ-ում կա արդարադատություն, ապա էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը նվազագույնը պետք է ազատվի աշխատանքից, իսկ հոդվածում ներկայացվածը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։

«Իշխանության» աղբյուրը գրել է.

«Հերթական խայտառակ վիճակը էկոպարեկային ծառայությունում։ Նոր ստեղծված ծառայությունը գոյություն ունի միայն թղթի վրա, օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյական է, ինչի մասին են փաստում ստացվող տեղեկությունները։ Առավել խայտառակ վիճակ է տիրում Տավուշի մարզի Բերդ համայնքի անտառային հողերում, մասնավորապես Արծվաբերդի տեղամասում, որտեղ նախկինում եղած անտառներից միայն թփեր են մնացել, ապօրինի ծառահատումները գերազանցել են նույնիսկ 90-ականների ցուցանիշները, ծառերի նման սպանդ նախկինում երբեք չի եղել, կտրված ծառերի քանակը անցնում է մի քանի հազարը։

Էկոպարեկները նոր ավտոմեքենաներով երթևեկում են մայրուղով՝ ասֆալտի վրայով, անտառահատների հետ երբեք չեն խաչվում, ինչի պատճառով արդեն մարդիկ կասկածում են, որ գործում է նախապես պայմանավորված սխեմա կամ հանձնարարական վերևից՝ չխանգարել փայտագողերին, նույնիսկ կաշառքների չափերն են շրջանառում՝ «վիլիսով» ապօրի փայտի տեղափոխումը՝ 5-10 հազար դրամ, «Զիլ» մեքենայով՝ 40.000 դրամ։

Ցավալին նաև այն է, որ էկոպարեկները ծառայողական ավտոմեքենաներով շատ հաճախ երթևեկում են քաղաքացիական հագուստով, այդ մեքենայի մեջ տեղափոխում են անձնական իրեր, մարզերից գալիս են Երևան իրենց գործերով, ծանոթ պաշտոնյաների են ուղեկցում, գիշերները մեքենաները կանգնեցնում են իրենց տների բակերում, այսինքն անում են ամեն ինչ, բացի բուն ծառայությունից։

Այս տեսարանը նմանվում է համակարգային կոռուպցիայի վատ ժամանակների, իսկ ծառայության ղեկավարը իրեն երևակայած ման է գալիս, սիրում է հատուկ դիմավորման և իր անձի մեծարման արարողություններ, փարոսիկներով մեքենաների ուղեկցումներ և այլ «ֆիքստուլ» տեսարաններ, պոռոտախոս ժողովներ և ելույթներ, սակայն գործնականում գուցե հենց ինքն է կոռուպցիայի պարագլուխը։ Միայն Տավուշի մարզից շուրջ 40 աշխատակից պատրաստվում է ազատվել աշխատանքից՝ հասկանալով, որ առկա է դատվելու վտանգ, իսկ մնացածը օր են անցկացնում և փաստացի գործ չեն անում՝ անտառները թողնելով թալանի։

Մյուս մարզերում նույնպես ահավոր վիճակ է, բացարձակ կարգուկանոն չկա և կոռուպցիոն սխեմաներ են գործում, բարձր պաշտոնների են առաջադրվում «Հայանտառի» և ազգային պարկերի նախկին փայտագողերը կամ նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչը վկայում է, որ այդ կառույցները համագործակցում են անտառների ու ազգային պարկերի թալանի հարցում։

Նույնիսկ էկոպարեկային ծառայության ինտերնետային կայքի էջերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ այդ մարմինը ոչ մի ձեռքբերում չունի, հանրության սպասելիքները չի արդարացնում, զրոյական մակարդակ, մարզերում ստվերային բիզնեսը՝ բնության սպանդը, շարունակում է մնալ մարզային «լավ տղերքի» և նրանց հետ փոխկապակցված չինովնիկների ձեռքում, բարձր պաշտոնների նշանակման հարցերը լուծում են հենց այդ մարդիկ։

ՀՀ իրավապահները, ԱԱԾ-ն լավ տեղյակ է այս ամենից, հետաքրքիր է՝ զեկուցե՞լ են վարչապետին»:

«Իշխանություն» լրատվականը հետևողական է լինելու»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին