▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետ բերեք հին Նիկոլին

Հետ բերեք հին Նիկոլին

Հիմա հարց է առաջանում` ուսումնասիրությունները շարունակել եք ու նոր հիմքեր եք գտե՞լ, եթե այո, ներկայացրեք, հակառակ դեպքում ինչ իրավունքով եք ամենաբարձր ամբիոններից կանգնում ու հայկական բնակավայրերն անվանում ադրբեջանական անվանումներով:

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան

***

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով երեկ վարչապետի հնչեցրած հայտարարությանը, ձայնագրություն միացրեց Նիկոլ Փաշինյանի 2022թ. ելույթից, որտեղ նշվում է հետևյալը. ««Մինչև էս պահն ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել.... »: Վարդանյանն ասաց. «Ելույթը կարելի էր վերնագրել՝ հետ բերեք հին Նիկոլին: Հարց է առաջանում՝ ուսումնասիրությունները շարունակել եք, իրավական հիմքեր եք գտե՞լ, եթե այո, ներկայացրեք, որովհետև հարց է առաջանում՝ ի՞նչ իրավունքով կանգնում, ՀՀ տարածքը, հայկական բնակավայրերն անվանում եք ադրբեջանական»:

***

«Կոնֆլիկտը ծնող պատճառը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, դրա փոփոխությանը պետք է հասնենք, եթե չես հասել, հերթով քո ամեն զիջում...Կբերե՞ք օրինակ, որ ձեր հերթական զիջումը պակասեցրել է Ադրբեջանի որևէ պահանջ»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Դուք ձեր վարչությամբ հավաքվել, որոշելու իրավունք չունեք՝ որն է Հայաստան, որը՝ չէ»,- նշեց նա՝ դիմելով ՔՊ-ին: «ՀՀ տարածքային փոփոխության միակ ձևը հանրաքվեն է»,- հավելեց պատգամավորը:

***

«Իրականությունն էն ա, որ Արցախի վրա վերահսկողության հաստատումը դուռը բացեց ՀՀ-ի դեմ պահանջների. դրա հետևանքով ա, որ քննարկում ենք Սահմանադրության փոփոխություն՝ Ալիևի պատկերացումով ու ՀՀ որ բնակավայրն ա հայկական, որը՝ չէ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ ադրբեջանական պահանջներն ունեն սկիզբ, որի վերջը չկա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին