▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան

 

Թարմացում․ Լրագրող Լիա Սարգսյանը գրել է․ «Պատռել են Եղվարդի բաժնի օպերլիազորի համազգեստը, թույլ չեն տվել շտապօգնության բժիշկներին ներս մտնել։
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայո Սարգիս Աղասի Բագրատունյան: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով: Դեպքի վերաբերյալ հարցազրույց ենք իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:
Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ավելի վաղ գրել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցի»:

***

Թարմացում․ «Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։
«ԱրմԼուր»-ի տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։
Աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական կենցաղային թվացող հարց է եղել՝ ավտոկայանատեղիի շուրջ վեճը։ Դեպքից մեկ օր առաջ Մալաթիայի տարածքում ոստիկանության ծառայողի, քննիչների և քաղաքացու մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։
Մեզ փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։
Ծեծվածի հարազատները պատմել են, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:
Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։
Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեր զանգերին չի պատասխանում:
ՆԳՆ-ի փորձեցինք մանրամասներ ստանալ, ասացին՝ գրավոր հարցում արեք, նույն պատասխանը տվեցին նաև Դատախազությունից»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին