Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նամակում մասնավորապես ասված է․ «Այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը։ Մեր պապերն ու նախապապերը հաղթեցին մի հզոր թշնամու, որը ստրկություն և մահ բերեց աշխարհի ժողովուրդներին։ Հայրենական մեծ պատերազմին մասնակից հայերից 90 հազարը սերում էին Ղարաբաղից (Արցախից): Այսօր Ղարաբաղի հայերը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված են իրենց պատմական հայրենիքից, և, կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող է շտկել ռուս ժողովուրդն ու ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական կայսրությունը բազմիցս հնարավորություն է տվել հայ ժողովրդին պահպանել իր ինքնությունն ու պետականությունը՝ իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր): *** |
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի, իսկ մասնավորապես Փառուխի ու Քարագլխի, Բերձորի ու Աղավնոյի խաղաղ հանձման մեղքը վզին մարդը նամակով խնդրում ա Պուտինին, որ վերջինս միջնորդի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք։ |
Վիտալի Բալասանյանը նամակ է գրել Պուտինին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին