▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թբիլիսիում դեռահասները վագրի ձայներ են հանել՝ վախեցնելով բնակիչներին

 

Թբիլիսիում մի խումբ դեռահասներ որոշել են կատակել քաղաքի բնակիչների հետ՝ բարձրախոսներով վագրի մռնչյունի ձայնագրություն միացնելով, հայտնում է Лента-ն՝ ՆԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանիին հղումով։
 
«Պալիաշվիլի փողոցից հաղորդագրություն է ստացվել, որ մարդիկ վագրի ձայն են լսում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը։ Պարզվել է, որ դեռահասները ձայնագրել են վագրի մռնչյունը և միացրել փողոցում՝ բաց պատուհանին դնելով բարձրախոսները»,- հայտնել է Գիորգոբիանին։
 
Նրա խոսքով՝ երեխաները ծնողների հետ կանչվել են ոստիկանություն։ «Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ կեղծ կանչեր են հնչել։ Հույս ունեմ, այլևս ոչ ոքի մտքով չի անցնի նման կերպ կատակել»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։
 
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները կոչ էին արել Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, քանի որ մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, որոնք անհետացել էին ջրհեղեղի ժամանակ, դեռ չեն հայտնաբերվել։

Վրացի դեռահասների մի խումբ որոշել է չար կատակ խաղալ Թբիլիսիի առանց այն էլ խուճապահար բնակիչների գլխին: Դեռահասները բարձրախոսներով վագրի մռնչյունի ձայնագրություն են միացրել, գրում է Лента-ն՝ ՆԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Նինո Գիորգոբիանիին հղումով։ 

«Պալիաշվիլի փողոցից հաղորդագրություն է ստացվել, որ մարդիկ վագրի ձայն են լսում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանությունը։ Պարզվել է, որ դեռահասները ձայնագրել են վագրի մռնչյունը և միացրել փողոցում՝ բաց պատուհանին դնելով բարձրախոսները»,- հայտնել է Գիորգոբիանին։ 

Արդյունքում՝ երեխաները ծնողների հետ կանչվել են ոստիկանություն։ «Ամբողջ օրվա ընթացքում բազմաթիվ կեղծ կանչեր են հնչել։ Հույս ունեմ, այլևս ոչ ոքի մտքով չի անցնի նման կերպ կատակել»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Թբիլիսիի ջրհեղեղի ժամանակ կենդանաբանական այգուց անհետացած մի քանի վտանգավոր կենդանիներ՝ վագրը և բորենին, դեռ չեն հայտնաբերվել: Վրաստանի իշխանությունները կոչ են անում Թբիլիսիի բնակիչներին զգույշ լինել, իսկ Երկրի վարչապետը հայտնել է, որ փրկարարական ջոկատները չեն դադարեցրել կենդանիների որոնման աշխատանքները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին