Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։ Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։ Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:
Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի»,-գրել է նա։


