▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն»․ Նարեկ Կարապետյանը՝ Կանդազին բերման ենթարկելու մասին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտ բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին, Հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն․․․
Ազերիների երազանքներն իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»:

***

Այսօր առավոտյան իր տանից բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է․ այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Չնայած Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն պատասխանում, սակայն, մեր տեղեկություններով, Արթուր Ավանեսյանին բերման են ենթարկել, այսպես կոչված, նախընտրական խոստում տալու համար, իբր ինչ-որ մեկի հետ հեռախոսային զրույցում ասել է, որ «լավ կլինի իր համար», եթե իրենք գան իշխանության»,- գրում է լրատվամիջոցը:

***

Կանդազին էլ բռնեցին.

Ուրեմն 8 տարի կառավարում ես ու միայն ընտրություններից մի քանի ամիս առաջ Բանակում ծառայությունը կրճատում ես, թոշակները բարձրացնում ես, առողջապահական համակարգին միլիարդներ ես հատկացնում, գյուղացուն 0 տոկոսով վարկեր ես սկսում տրամադրել, գիշեր ցերեկ համերգներ քեֆ ուրախություններ ես ֆինանսավորում ու դա համարում ես, որ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ չէ: Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես: 

Ինչ խոսք, ընտրությունները ՇԱՏ ԱՐԴԱՐ, ԱԶՆԻՎ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ պայմաններում են անցնելու:

Ռուբեն Մխիթարյան

***


44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «30 տարի ադրբեջանական հետախուզությունը չկարողացավ գտնել և վնասազերծել Կանդազին։
Բայց այսօր հայ ոստիկանները «կարողացան»։
Մի քանի ժամում։
Սա՞ է մեր ուժը։
Պարզ հարց՝ եթե հակառակորդը չկարողացավ կոտրել, ինչո՞ւ ենք մենք փորձում կոտրել մեր լեգենդներին։
Սա այն Հայաստանը չէ, որի համար կռվել է Կանդազը։
Ուժեղ Հայաստանում հերոսներին չեն բռնելու։
Չեն տանելու։
Չեն կոտրելու։
Ուժեղ Հայաստանում հերոսներին արժևորելու են։
Հավերժ հետախույզը»:

***

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մի քանի օր առաջ Կանդազի հետ զրուցում էինք, ասաց՝ չգիտեմ, թե այս ծանր օրերին ինչ կլինի ինձ հետ, ինչքան ներքին թշնամիների կհանդիպեմ, չգիտեմ, ընտրություններից հետո ինչ վիճակում կլինեմ, բայց գիտեմ, որ Արցախում պայքարում էի արտաքին թշնամու դեմ, որ անվտանգ լինի մեր ֆիզիկական սահմանը, հիմա պայքարում եմ, որ հաղթենք ներքին թշնամուն ու ոտքի հանենք մեր երկիրը։
Հրաժեշտին ասացի՝ դե լավ, մինչև հաղթանակը արի նկարվենք, որ հետո այս օրերը հիշենք) Ծիծաղեցինք, ասաց՝ գործերդ պրծի, արի սուրճ խմենք, խոսենք։ Խոստացա։
Կանդազը ուժեղ հայ է։ Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները»:

***

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրավապահները բերման են ենթարկել գնդապետ, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին` Կանդազին:
Փաշինյանը իրականացրեց «կիրթ» ընկերոջ՝ Ալիևի վաղեմի երազանքը:
Փոփոխություն լինելու է»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին