▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան. այս արտահայտության համար են ուզում կալանավորել». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան:
Համ աշխատանք ենք ունենալու(300.000 աշխատատեղ) ,
Համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն) ,
Համ մեր տունն ենք ունենալու - (20.000 մատչելի բնակարան):
Կանդազ
Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն»:

***

Մասյացոտն թեմի առաջնորդ Ռուբեն Վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակին այս նույն փութաջանությամբ տարածում էին Սրբազան պայքարի անդամներին, այդ թվում՝ Բագրատ սրբազանին վերագրվող ձայնագրությունները, որոնք չէին անցել փորձաքննություն, հետո պարզվեց՝ մոնտաժված են՝ խեղաթյուրելով իրականությունը եւ մարդկանց վերագրելով ահաբեկչի պիտակ։ Նույն ձեռագիրն է, նույն դերակատարներն են, նույն նպատակները, նույն խաբեությունը։ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին