«Իշխանություն» լրատվականը գրում է․ Աննա Հակոբյանը՝ ամունսալուծության մասին պատմող տեսանյութում հայտարարել էր, թե բաժանվում է եւ հրաժարվում վարչապետի տիկնոջը հասանելի բոլոր արտոնություններից, այդ թվում՝ պետական պահպանությունից։
Սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս։ Չլինելով պետական պահպանության ենթակա անձ՝ նա շարունակում է օգտվել ժողովրդի հարկերով պահվող ՊՊԾ-ի անվտանգությունից։ Ավելին՝ այդ ծառայությունը ոչ միայն ապահովում է նրա անվտանգությունը, այլ նաև վերահսկում է նրա կազմակերպած մամուլի ասուլիսները։ Այսօրվա ասուլիսին ՊՊԾ աշխատակիցները մետաղորսիչ սարքերով ստուգում էին ներս մտնող լրագրողներին։
Ազնիվ կլիներ, եթե Աննա Հակոբյանը մի նոր տեսանյութ հրապարակեր, որտեղ կպատմեր, թե ինչ լավ է վարչապետի կին լինելը, կառավարական ամառանոցի բարիքներից օգտվելը, պետական պահպանություն ունենալը, վարչապետի տիկնոջ կարգավիճակից օգտվելով՝ թանկարժեք զարդեր կրելն ու ճոխ հագնվելը։
Այլապես ստացվում է, որ Աննա Հակոբյանը խաղում է հանրության զգացմունքների հետ՝ փորձելով ստեղծել «անտուն ու դժբախտ կնոջ» կերպար։


