▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով կլսենք, թե ո՞վ է Քոֆի Հաուսի նոր սեփականատերը»․ Համացանցը քննարկում է

Տեղեկացրել էինք, որ Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեք օր փակ են, պատճառը հարկերը չվճարելն է։

Թեման լայն քննարկան առիթ է տվել համացանցում։ 

«Շուտով կլսենք, թե ով է Քոֆի Հաուսի նոր սեփականատերը:Հետո ես կվայելեմ ձեր շոկահարված ստատուսները մի գավաթ սուրճով»,-գրել է Մարինե Մանուչարյանը։

«Ըստ իրավապահ մարմինների Քոֆի Հաուսը մոտ $1.200.000-ից հարկ չի մուծել, այսինքն ունեցել ա դրա բազմապատիկ ավելի շատ եկամուտը (հաշվի առնելով նաև մուծած հարկերն ու տուրքերը): Հիմա հարց, Քոֆի հաուսը սուրճի բիզնե՞ս ա , թե՞ կոկայինի»,-գրել է Արմեն Սուքիասյանը։

Հավելենք, որ Coffee House ընկերությունը նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 125 մլն ՀՀ դրամ է վերադարձրել պետությանը։

Քննչական կոմիտեից «Նյուզ»-ին հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում:

ՔԿ-ից հայտնել են նաև, որ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեից «Նյուզ»–ին հայտնել էին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ:

ՀՀ ՊԵԿ–ից էլ հայտնել էին, որ ՊԵԿ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին