▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող քաղաքացին արդարացվեց

 

Խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կայացրել է արդարացման դատավճիռ:
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Խոջոյանի պաշտպան Հրանտ Անանյանը: 
 
Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Արամ Խոջոյանը դատարանի դատավճռով արդարացվել  և անպարտ է ճանաչվել՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելով:
Նշենք նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արամ Խոջոյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման:
 
Ըստ մեղադրանքի՝ Արամ Խոջոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Տեր-Ադամյանի որովայնին, նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, կայացրել է արդարացման դատավճիռ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Խոջոյանի պաշտպան Հրանտ Անանյանը:  Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Արամ Խոջոյանը դատարանի դատավճռով արդարացվել  և անպարտ է ճանաչվել՝ դատարանի դահլիճից ազատ արձակվելով:Նշենք նաև, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Արամ Խոջոյանին դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման: Ըստ մեղադրանքի՝ Արամ Խոջոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Էդգար Տեր-Ադամյանի որովայնին, նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին