Ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Սոլո» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, որ պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան կրկին տեղեկություն է ստացվել, որ «ազդրի բաց վերք ախտորոշմամբ» շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ․-ն է, ինչպես նաև ոստիկանները պարզել են, որ «Սոլո» ակումբի ներսում Արամ Վ․-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգ Ա․-ն վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենակ Հ․-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ․-ն ստացել է մարմնական վնասվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գևորգ Ա․-ն և Արմենակ Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։
«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է 23-ամյա երիտասարդի դանակահարությամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին