▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիփան Փաշինյանը նշանակվելո՞ւ է Տավուշի մարզպետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իջևանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։ Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, և մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետևանքները չեք մաքրի: 

Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը, հիշեցնենք, Տավուշի մարզպետ է աշխատում 2021թ․ ապրիլի 8-ից: Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում, ՔՊ-ի օգտին քարոզչություն էր անում։ Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա, նրա մասնակցությամբ որևէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում»։

info@asekose.am/095519696
Մամուլ ավելին