▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատիչ, էն ձայնագրությունը հրպարակելու վախտն ա». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօրվա ԱԺ նիստն արտառոց էր: Մեր տոտալ, ես նույնիսկ կասեի` տոտալիտար, լեգիտիմ ղեկավարն իր ելույթն ամբողջովին նվիրեց ինքնախաբեությանը: Միլիարդների խոստումներ, պայծառ ապագա, ՀՆԱ-ն կանխատեսվածից արագ ա աճում, բյուջեն, թալանը...
Մինչդեռ ՀՆԱ-ի աճը եկել է շինարարությունից (20%), որի հիմնական դրդող ուժը ՌԴ-ից եկած կապիտալն է, ու ինքը դա գիտի: Ինքն էդ ռուսական լվացքատան ղեկավարներին պետական պարգևներ ա շնորհել երկու շաբաթ առաջ: Ինքը գիտի, որ միայն բուսական ծագման արտադրանքի ներմուծման արգելքից ՀՆԱ-ն կորցնելու է 5%, իսկ եթե հանկարծ ռուսներին արգելեն ստեղ տներ գնել, փլուզվելու է ողջ ֆինանսական համակարգը, էլ չասեմ գազի թեման ինչ ա...
Սա նաև պնդեց, որ թոշակն ու առողջապահության ապահովագրությունը մտցրել են ընտրությունների շեմին, ոչ թե որպես ընտրակաշառք, այլ զուտ որովհետև միայն փետրվարին է վիճվարչությունից իմացել, որ 2025-ի ՀՆԱ-ն նախատեսվածից 2% ավել է աճել: Մինչև փետրվար սաղիս պես սպասել են թվերին: Իրանք դե թվերը ինտերնետից են իմանում, էլի: Թե խի՞ ա բյուջեյի նման աճի դեպքում գույքահարկերը հասցրել Մոնակոյի մակարդակի, չի ասում: Նույն թոշակառուն 10,000 դրամ ավել թոշակ ա ստանում, բայց 20,000 ավելի հարկ ա մուծում:
Ասում է` էներգետիկան պիտի զարգացնենք, թե բա՝ եվրոպացիք հեսա փող են տալու կուտակիչների համար: Պիտի, ասում ա՝ 5 մլրդ դոլար ներդրում գա Հրազդանի դատա կենտրոնի համար, որին անհրաժեշտ է ահռելի քանակի էներգիա: Ու մոռանում ա նշել, որ Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը պատկանում է Տաշիրին, ՋԷԿ-ի 5 բլոկերից 4-ը նույնպես Տաշիրին ա պատկանում, իսկ 5-րդը` Գազպրոմին, իսկ բուն ՋԷԿ-ն աշխատում է Գազպրոմի գազով, ատոմակայանն էլ «Ռոսատոմ»-ն ա կառավարում: Սրանք իրար հետ երկրի էներգիայի արտադրության 70%-ն են: Իսկ բուն, իբր, «ամերիկյան» դատա կենտրոնի ներդրումն արել է «Արդշինբանկ»-ը` ռուսական պատժամիջոցներից խուսափելու արդյունքում գոյացած փողերից:
Էս թվերը, բնական է, ժողովրդի վեջին չի: Մարդիկ գնում են խանութ, տեսնում են, որ ամեն ինչն 2 անգամ ավելի թանկ է, քան մի քանի տարի առաջ, մինչդեռ աշխատավարձները, ի հեճուկս մեր ժողովրդավարների պնդման, չեն աճում ու իրենց եզրակացություններն անում են:
Վերոհիշյալ ելույթը և սպասվելիք բոլոր ելույթները ժողովրդին չեն ուղղված լինելու, դրանք նվիրված են լինելու իր առնետներին, որոնք արդեն արյան հոտն առել են ու կարող են ամեն պահի վազքն սկսել: Փաշինյանն անընդհատ միլիարդավոր ներդրումների մասին է խոսելու, որ հնարավորինս ձգի իր տակից հողի փախուստի պահը... Պահ, որ հենց ինքն էլ ստեղծել է իր` 8 տարվա ապիկար ու ազգադավ կառավարմամբ, որովհետև երբեք ՀՀ տնտեսությունն այդքան կախում չի ունեցել Ռուսաստանից, որքան հիմա: Ու սա Փաշինյանի իշխանազավթման օրինաչափ արդյունքն է:
2021 թվի ընտրություններն ամբողջովին կեղծված էին այնպես, ինչպես` 2026-ը: Խոսքը մի քանի տոկոս էս յան էն յանի մաս չէ, այլ ամբողջովին, տոտալ նկարչության մասին: 2021-ին «հաղթանակի» դիմաց նա ամեն ինչ հանձնեց Մոսկվային ու դրա դիմաց ստացավ աթոռ: 2026-ին նա նույնը փորձեց անել արդեն ԵՄ-ի «կռիշի» ներքո, բայց չստացվեց... Հայերը գնացին ընտրատեղամաս, հրաժարվեցին մեզ վերագրվող անհայրենիք ոչնչության պասպորտից ու հորդորեցին սիկտիր լինել` քեզ էլ, քո ուսապարկներին էլ, քո ռուսներին էլ, քո եվրոպացիքին էլ, քո ԹՐԻՓՓ-ին էլ, ԹՐԻՓՓ-ի քավորին էլ, ներդրողներին էլ:
Հ.Գ. Ազատիչ, էն ձայնագրությունը հրպարակելու վախտն ա: Դրանց սաղին փուռը տալու վախտն ա: Հլը մի բան էլ ուշ ա»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին