|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում տարակուսում է. «Երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը։ Ի՞նչ հարցեր կարող էին նրանք քննարկել, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հիքմեթ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և խոսել 300.000 ադրբեջանցիների բնակեցման իրենց ծրագրերից։ Ի՞նչ հարցեր կարող էին քննարկել, երբ տեղի է ունեցել ընտրակեղծիքներով պայմանավորված ընտրություններ, և անմիջապես ընտրություններից հետո արձանագրվել է, որ Ադրբեջանը արձանագրում է, որ այդ ընտրությունները եղել են Ալիևի ռազմավարական պլանի տեսլականի մի մասը։ Կարելի է անվանել, որ իշխանությունը ստանում է քայլերի հաջորդականությունը Ադրբեջանից, թե ինչպես պիտի գործի, եթե անգամ այս ընտրակեղծիքներով պայմանավորված պրոցեսը եղել է իրենց համատեղ պլանի մի մաս»: |
«Ի՞նչ էին քննարկում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»». Շիրազ Մանուկյան
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


