Եվս մեկ տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Այսօր կեսօրից Լոռու մարզի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։ Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։ Այս մասին հայտնում է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը։
Փամբակ գետում երեխաներին հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։
Շամշյան.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք կվերսկսվեն առավոտյան ժամը 08։00-ին։
Հիշեցնենք, որ Լոռու մարզում ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Փամբակ գետը։ Մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։


