▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ․ Ընդդիմությունը հավաքվել է ԿԸՀ-ի մոտ

Լարված իրավիճակ․ Ընդդիմությունը հավաքվել է ԿԸՀ-ի մոտ․  Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիևի ամենավստահված անձի հետ, հասկանու՞մ եք չէ, թե ինչ թեմաներ են քննարկելու, Հայաստանում թրքապաշտ բռնապետական հաստատման ծրագրեր են այստեղ քննարկելու, ԿԸՀ-ի մոտ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընտրություններից 4 օր հետո՝ բարձրացրել է ակցիզային հարկը. «Դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկանալու են։ Հայաստանում երբեք որևէ մեկը սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել։ Գիտի, թե այստեղ իր նկատմամբ ինչ վերաբերմունք կա Ադրբեջանին է կանչում, տղա է բերում մեր վրա»։

ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 49,7%

«Ուժեղ Հայաստան» դաշինք - 23,2%

«Հայաստան» դաշինք - 9,9%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3.89%

***

ԿԸՀ-ն դառնում է Նիկոլի հանցակիցը, այս մասին հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Բոլորս զայրացած, գժված էինք, թե Նիկոլի պատվերով ԿԸՀ-ն գաղտագողի, գիշերով փորձեց պայքարից հանել ԲՀԿ-ին։

Ամսի 8-ից ինչի՞ ձեն չէին հանում, թե երբ որ Նիկոլը գժվեց՝ տեսնելով, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիաներին»,-հայտարարեց նա։

***

 Այսօր Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով  Հիքմեթ Հաջիևը, ԿԸՀ-ի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին պաշտոնական պատվիրակության այցելությունն է Հայաստան. «Նա այս պահին գտնվում է Դիլիջանում։ Ես չեմ կարծում, որ նա որպես  տուրիստ է եկել, նա եկել է կոնկրետ հարցեր քննարկելու։ Հաջիևը այն պաշտոնյան է, ով ոչ մի քայլ չի կարող անել առանց Ադրբեջանի նախագահի հանձնարարության։  Իլհամ Ալիևն իր առաջին պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան՝ հայաստանը թրքացնելու և այս տարածքի վրա «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար։ Եվ դրա համար նրանց այսօր անհրաժեշտ է գողանալ ժողովրդի իշխանությունը»։

***

Մենք այս ընտրություններն ամբողջովին լեգիտիմ չենք համարում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

Նրա խոսքով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրության ընթացքում եղել են խախտումներ, հետապնդումներ. «Վաղ առավոտից եղել են ընտրատեղամասեր, որտեղ բացակայել է 3-րդ համարի քվեաթերթիկը, եղել են ընտրատեղամասեր, որտեղ կուտակումներ են եղել, և որի արդյունքում ՔՊ-ն կարողացել է իր ուզած պլանն իրականացնի, եղել են ընտրատեղամասեր, որտեղ զինվորականներ են մտել մեծ քանակով ոչ թույլատրելի ժամի։ Նշեմ նաև, որ եղել են ընտրարտեղամասեր, որտեղ արձանագրվել է, որ ընտրությունը եղել է թափանցիկ ծրարով, ինչն անընդունելի է»։

Նա նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն, որպեսզի իրենք կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս հնարավորություն տան իրենց ընտրությունը կատարեն. «Մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես ավելի ուշադիր ու հետևողական ենք լինելու հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել հունիսի 7-ին»։

Ղումաշյանը նաև հայտնեց, որ քննարկել են մանդատները վերցնել-չվերցնելու հարցը և իրենց դիրքորոշումը կհայտնեն մի քանի օրից։

***

Հույս ունենք, որ Վահագն Հովակիմյանը և իր ղեկավարած կառույցը ականջալուր կինեն այն բոլոր հորդորներին, որոնք այս օրերին հնչեցրել են ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

Նա շեշտեց, որ այստեղ առանձին կուսակցության, այս դեպքում ԲՀԿ-ի, շահի խնդիրը չէ. «Խնդիրն այն է, որ այս տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեկ նպատակ կա՝ վերականգնել արդարությունը, քանի որ արդյունքներն ավավեր ճանաչելը կոնկրետ անարգանք է մեր ընտրողների ընտրական իրավունքի նկատմամբ»։

Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ԿԸՀ դիմում են ներկայացրել, որտեղ վիճարկել են ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

 «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնին, հռետորաբանությանը, առիթներ ունեցել եմ ասելու, որ եթե մենք այդ լեքսիկոնով չենք արձագանքում, դեռևս չի նշանակում, որ չենք կարող արձագանքել։ Այստեղ դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր է։ Մեր արձագանքի կոշտությունը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը»,-հավելեց նա։

***

Այժմ տեղի է ունենում երկու տեսակի պայքար՝ իրավական և արդարության վերականգնման, ինչպես նաև փողոցային պայքար, լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ ժողովրդվարական ճնշման ներքո չի կարող ԿԸՀ-ն այսպիսի ապօրինություններ իրեն թույլ տալ. «Անկեղծ՝ ակնկալիք ունեմ, որ ԲՀԿ-ից գողացված ձայները պետք է  վերականգնվի։ Եթե իրավական պարտավորում կա, որ ԿԸՀ-ն պետք է գնա վերաքվեարկության, այստեղ ընդդիմադիր ուժերին ձայն տված ժողովրդական պահանջատիրությունը կարևոր է, որպեսզի ԿԸՀ-ին ստիպի, այդպիսի որոշում կայացնի։ Հակառակ բարագայում ապօրինի որոշում կկայացնի, որը հասարակության լայն ընդվզման կբերի»։

***

ՀՀ ընտրությունները պիտի արտահայտեն և ընկալվեն որպես լեգիտիմ կայացած ընտրություններ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը ծառայի իր նպատակին, ոչ թե մաթեմատիկային կամ հանրահաշվին։

Այս մասին ԿԸՀ բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։

«Որքան հասկացա՝ դատարանն ու ՀՀ իշխանությունները այս ամենի ողջ պատասխանատվությունը դրել են ԿԸՀ-ի վրա»,-ընդգծեց Ասլանյանը։

Հավելեց՝ ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառման, ընդդիմության նկատմամբ տարբեր հարձակումների, մեդիաարշավների ներքո, ոչ մրցակցային պայմաններում։

***

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ այս ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ ապացույցների, հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ, որպեսզի ընտրությունները չեղարկվեին։

«21-րդ դարի մեջ ունեցել ենք ամենախայտառակ ընտրությունները՝ խախտումներով, բռնաճնշումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով, որոն բաժանվել են բոլորիս աչքի առաջ»,-հավելեց նա՝ ավելացնելով, որ ակնկալում են, որպեսզի ընտրություններոն ամբողջությամբ կչեղարկվեն։

«Զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թևից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսել, իհարկե, իրենց տրամաբանությամբ, որ ընտրակաշառքներ են եղել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ նոր քվեարկությունը չպետք է իր ձևով կրկնի նախորդի քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունքը։ Իրավական համակարգը ի վերջո ՀՀ-ում պետք է  վերականգնվի»,-նկատեց նա։

Նրա պնդմամբ՝ եթե այդ ամենը տեղի չունենա, մեր երկիրը հայտնվելու է անկանոնության մեջ. «Եթե չկա իշխանության լեգիտիմություն, վստահություն նրա հանդեպ, որ այն իշխանությունը, որը կառավարում է, իսկապես մանդատը ժողովրդից է ստացել, ապա այդ իշխանությունը ամեն քայլափոխի բախվելու է խոչընդոտների»։

***

«Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը։

«Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը շատ երկրորդական է։ Մենք ընտրությունների պատկերը նույնիսկ չենք վերականգնել, հիմա վտանգի տակ է՝ ԿԸՀ նիստում, որ Հայաստանում հաստատվելու է ավազակապետություն։ Իրենք թքած ունեն օրենքի, արդարության վրա»,-ասաց Սուրենյանցը։

Հավելեց՝ Փաշինյանի իշխանությունն ուղեկցվելու է ռեպրեսիաներով, անկայուն վիճակով։

«Առաջին դեպքն է, երևի, համաշխարհային պատմության մեջ, որ որևէ ղեկավար վերընտրվելուց կամ ընտրվելուց հետո ոչ թե համերաշխությունից է խոսում, այլ՝ մարդ նստացնելու»,-նշեց նա։

***

Քիչ անց ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները։

Մինչ այդ  ԿԸՀ-ի դիմաց  հանրահավաք է մեկնարկել։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքվել են պաշտպանելու ժողովրդի քվեն, որպեսզի «քվեագողություն, քվեաավազակություն» տեղի չունենա. «Ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունները, ավելորդ է ասել, թե ինչ օրը գցեցին երկիրը, հայ ժողովրդին, դրա հետ մեկտեղ «սանձերը» թողած, անջատած խելքներին ինչ փչում՝ խոսում են, անում են»։

Աբովյանը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նամանավանդ այն պօաշտոնյան, ով պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդար, ազնիվ արդյունքների հնչեցման համար, չի ենթարկվի ճնշումների և կկատարի պարզապես իր պարտականությունները. «Իրականում պայքարը տեղի է ունենում ոչ թե և ոչ այնքան առանձին քաղաքական ուժի ոտնահարված իրավունքների պաշտպանության համար, մանսնավորապես ԲՀԿ-ի, այլ առհասարակ ՀՀ-ում ժողովրդավարակն գործընթացների։ Ինձ համար լրիվ արդեն պարզ է, որ ընտրակաշառքների մասին սուտ հայտարարություններ անում էին, որ այս օրով մի ձև այդ ամենը փորձեն հավասարակշռեն։ Իրենց կողմից խախտումներն ակնհայտ են, իսկ ընդդիմությանը վերագրվող, իբր, խախտումներ պետք է քննության առնվեն»։

Ինչ է կատարվում ԿԸՀ–ի մոտ այս պահին. ոստիկանական մեծ ուժեր են կուտակված

Այստեղ են հավաքվել ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը, որոնք դիմել են ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ ԿԸՆ–ն այսօր նաև պետք է նաև ամփոփի ընտրությունների արդյունքները։

Ադրբեջանցիների մոտ կա մտահոգություն` Փաշինյանն այս անգամ իշխանությունը պահել է խիստ խոցելի լեգիտիմությամբ և ԱԺ–ում չունի սահմանադրական մեծամասնություն պարտավորությունները կատարելու համար. Սուրենյանցը` Հաջիևի` Հայաստան այցի մասին

«Շատ բնական է` Ադրբեջանը, Թուրքիան, արևմտյան պետություններն ամեն ինչ արել են Նիկոլ Փաշինյանի կոմֆորտը ապահովելու համար։ Ըստ երևույթին, ադրբեջանցիները նաև իրենց մտահոգությունները փա

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին