Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․
Ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է Գյուլագարակի համայնքապետարանի դռան ապակիները
Գյուլագարակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով կոտրվել է համայնքապետարանի դռան ապակիները: «Իշխանություն» լրատվականը երեկ հայտնել էր, որ ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել համայնքի բնակիչ Կարենին, կոտրվել է վերջինիս քիթը: Իրադարձությունները տեղի են ունեցել համայնքապետարանի տարածքում, ինչին մասնակից է եղել նաև Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը և նրա աշխատակիցը:
Մեր հրապարակումից հետո ոստիկանության աշխատակիցներ են ժամանել դեպքի վայր, արձանագրել կատարվածը: Սակայն ՆԳՆ-ից չեն ցանկանում մեկնաբանել միջադեպը: Մեզ պատմեցին, որ իրավապահները ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար:
Նկատենք, որ Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական էջում մեր հրապարակումը հերքող տեղեկություն է տարածվել, ինչը զավեշտալի է, քանի որ անգամ փաստը արձանագրող տեսանյութ կա:


